Ընդդիմությունը պետք է անի ամեն ինչ, որպեսզի օր առաջ այս իշխանությունները հեռանան․ Արթուր Խաչատրյան

Ընդդիմության նախկին գնահատականները իշխանության նկատմամբ չեն փոփոխվել։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Մեր դիմումը դատախազություն, որ քննություն իրականացնի և պարզի՝ արդյոք դավաճանություն եղել է, թե՝ ոչ, հետ վերցված չէ»,-նշեց պատգամավորը։ 

Խաչատրյանի խոսքով՝ ընդդիմությունը պետք է անի ամեն ինչ, որպեսզի այս իշխանությունները օր առաջ հեռանան, պետք է փոփոխություններ լինեն մարտավարության հետ և պետք է բարձրացվի Ազգային Ժողովի ակտիվության մակարդակը։ 

«Մենք միայն այն նիստերին ենք մասնակցում, որոնք առնչվում են ՀՀ-ի և Արցախի անվտանգությանը և խորհրդարան ենք եկել մեր օրակարգով»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։