Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ը կպնդի, որ Կիեւը հրադադարի պատասխանատվություն վերցնի

Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ը կպնդի, որ Կիեւը հրադադարի պատասխանատվություն վերցնի

Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ը կպնդի, որ Կիեւը հրադադարի պատասխանատվություն վերցնի: Այս մասին գրել է Bloomberg-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարծում է, որ Վլադիմիր Զելենսկին կվերադառնա և կստորագրի ռեսուրսների մասին համաձայնագիրը, որը հետաձգվել էր երկու առաջնորդների միջև փետրվարի 28-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ բուռն խոսակցությունից հետո:

Զելենսկին ասել է, որ պատրաստ է հրադադարի, եթե Ռուսաստանը համաձայնի դադարեցնել օդային և ռազմածովային գործողությունները։ Գերիների փոխանակումը պետք է լինի վստահության հաստատման ուղիներից մեկը, ասել է Ուկրաինայի նախագահը Բրյուսելում Եվրամիության առաջնորդներին։

Նա նաև ասել է, որ երկուշաբթի կայցելի Սաուդյան Արաբիա, և իր թիմը կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ: