Ոստիկանները ծածկել են անչափահասների գլուխները, ծեծել, ոտքով հարվածել․ փաստաբան
Քննչական գործողության ընթացքում առերես հարցաքննությանը մասնակցել են փաստաբաններ Էմանուել Անանյանն ու Մարզպետ Ավագյանը, իսկ անչափահաս վկան հոգեբանի ու օրինական ներկայացուցչի ներկայությամբ ցուցմունքներ է տվել իր հետ առերեսվող օպերլիազորի դեմ, այն մասին, թե ինչպես են նախորդ օրն իրենց բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին։
Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց փաստաբան Հրանտ Անանյանը։
Նա նշեց, որ անչափահասը ցուցմունք է տվել, որ իրենց գլուխները ծածկել են, ծեծի ենթարկել, ոտքերը դրել նրանց վրա։
«Ու այս ցուցմունքի ժամանակ օպերլիազորի մոտ, որն անչափահաս վկայի հետ էր առերեսվում, լարվածություն է կուտակվել։ Եվ երբ անչափահասի փաստաբանները հարցեր են ուղղել օպերլիազորին։ Իրենց հարցադրումները կոռեկտ են եղել»,- ներկայացրեց Անանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։