Սննդաբանն անվանել է ամենաառողջ հացը

Հացը, ինչպես ալյուրից պատրաստված ցանկացած մթերք, առողջարար է միայն չափավոր օգտագործման դեպքում։ Բայց, այնուամենայնիվ, այս ապրանքը պետք է լինի յուրաքանչյուր մարդու սննդակարգում։ Սակայն սննդաբանները վստահ են, որ նույնիսկ հաց ընտրելիս պետք է իմանալ որոշ նրբերանգներ։ Օրինակ, ծանոթացեք արտադրանքի բաղադրությանը և, որ ամենակարևորն է, ուշադրություն դարձրեք ալյուրի տեսակին, որից պատրաստվել է հացը։ Այս մասին խոսել է սննդաբան Անգելինա Վոդոլազկայան, փոխանցում է Kuban News-ը։
Ըստ մասնագետի՝ ամենաառողջն ամբողջությամբ ցորենից պատրաստված հացն է։
«Նման հացը կարող է պարունակել սննդային մանրաթելեր և որոշակի վիտամիններ, որոնք օգտակար են օրգանիզմի համար։ Ուստի, եթե բաղադրությունը ներառում է ամբողջական ալյուր, աղ, ջուր և, օրինակ, չմշակված կտավատ, ապա այդպիսի հացն ունի օգտակար հատկություններ։ Այն կպահպանի բոլոր այն արժեքները, որոնք կան հացահատիկի մեջ։ Դրանք վիտամիններ են, ամինաթթուներ, տարբեր տեսակի ածխաջրեր, այդ թվում՝ սննդային մանրաթելեր, որոնք անհրաժեշտ են և օգտակար կլինեն միկրոբիոտայի և մի շարք կենսաքիմիական գործընթացների համար»,- պարզաբանեց սննդաբանը։
Հացի օգուտը կայանում է հացահատիկի, ամբողջական ալյուրի և սննդային մանրաթելերի պարունակության մեջ: Այս մթերքն ունի ցածր գլիկեմիկ ինդեքս, որն օգնում է վերահսկել քաշը։