Ինվալիդ հալիս՝ Փաշինյանի համար պայքարել եմ․ սե՞նց եք անում․ ՊՆ նախկին շենքի բնակիչ

Երեք տարի է՝ այստեղ եմ ապրում։ Այսօր առավոտյան՝ 8-ի սահմաններում, բերետավորները 6-8 ավտոբուսով եկան, լցվեցին շենքը, մեր ամուսիններին քաշելով տարան։ Ամուսինս ինվալիդ ա, կաստիլներով, վերցրին, մտցրին մեքենայի մեջ՝ քաշելով, ասում եմ՝ ի՞նչ եք անում, չի կարելի, սպիտակ գլխարկով մեկը, ոնց որ գեներալ էր, ասաց՝ սուս մնա, քեզ էլ կտանեմ։ Ասում եմ՝ ո՞ւր եք տանելու, ասացին՝ դուք էստեղ անօրինական եք ապրում։ Այս մասին այսօր ՊՆ նախկին շենքի դիմաց ասաց բնակիչներից մեկը։

Հիշեցնենք, որ Պռոշյանում գտնվող ՊՆ նախկին շենքի բնակիչներին ստիպում են լքել շենքը։ Այս պահին այնտեղ լարված վիճակ է․ կիսաքանդ շենքում ապրող մարդիկ պետք է ընտանիքներով հանդերձ հայտնվեն դրսում, քանի որ այն փոխանցվել է Պետեկամուտների կոմիտեի հաշվեկշռին։
Բնակիչը պատմեց, որ իրեն վատ է զգացել, մտել է շենք, որ դեղ խմի, տեսել է, որ տան դռները ջարդված են։

«Ասում են՝ մի մտի մենակով ու դուռը մի փակի, այսինքն, ես իմ տուն մտնել չեմ կարող, դուռը փակել չեմ կարող։ Հանել են դուրս, ասում են՝ գնացեք, ո՞ւր գնանք, էս ձմեռվա ցրտին։ Նիկոլ Փաշինյան, էդքան քո համար պայքարել ենք, ինվալիդ հալիս՝ գոռում էի, Փաշինյան, եկեք ղեկավարեք, սե՞նց եք անում, կռվածների գլխին էս օյինն են անում։ Փաստաթղթերս եմ միայն վերցրել, իրերս չեն թողնում հավաքեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում: