Ինձ չէին ասում, որ երեք տեղից վիրավոր է, թող որդուս բերեն, իրեն եմ ուզում ․ զինծառայողի մայր
Ամսի 14-ին զանգեց, ասաց՝ մամ ջան, լավ եմ, գալու եմ, քեզ գրկելու եմ։ Այդ մասին այսօր Արմավիրի մարզում բողոքի ակցիայի ժամանակ ասաց անհետ կորած համարվող Վահե Թորոսյանի մայրը՝ Եսթեր Թորոսյանը։
«Ասաց՝ չկա տենց բան, որ իրար չտեսնենք։ Ասաց՝ ամեն ինչ լավ է, գալու են իր հետևից, երկու ժամից կիջնի, կզանգի ինձ»,- ասաց մայրը։
Նա տեղեկացրեց՝ ավելի ուշ է իմացել, որ որդին գլխից, ուսից ու ոտքից վիրավոր է եղել։ «Ինձ չէին ասել, թաքցրել էին։
Չգիտեմ՝ ինչ ասեմ, ես իմ երեխային եմ ուզում»,- նշեց նա։
Տատն էլ նշեց, որ իր 19-ամյա թոռանն է ուզում, որը 3 տեղից վիրավոր մի ամիս սյունյաց անտառներում է։
Մանրամասները՝ տեսանյութում