Արման Թաթոյանը կմասնակցի՞ Միասնության հանրահավաքին

Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենալու Միասնության հանրահավաք:
Իշխան Սաղաթելյանը, ով հայտարարեց հանրահավաքի մասին, նաև հայտարարեց, որ հրավիրում են քաղաքական տարբեր գործիչների մասնակցելու, քանի որ խոսքը Հայաստանի և Արցախի ապագային է վերաբերում:
Անունների թվում հնչել էր նաև ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի անունը:
MediaHub-ը «Թաթոյան» հիմնադրամի հանրային կապերի վարչությունից հետաքրքրվեց՝ նախկին ՄԻՊ-ը մասնակցելո՞ւ է հանրահավաքին.
«Պարոն Թաթոյանն աշխատանքային այցով Սյունիքում է, բացի այդ, նա իր հանրային գործունեությունն իրականացնում է հիմնադրամի միջոցով՝ հայտարարված նպատակներով”,- եղավ պատասխանը:
Նշենք, որ այս պահին հանրահավաքին մասնակցությունը հաստատել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից երեկ հայտնել էին, որ վերջինս մեկնել է Արցախ:
Նարե Գնունի