Նիկոլն ու իր «ուռուկ գլուխները» չեն աշխատում, հերթում մարդ մահացավ․ 500 վարորդ վրացական սահմանում է

Վրաց-հայկական սահմանին մոտ 600 բեռնատար մեքենա կա կուտակված․ վարորդները երկու օր և ավելի Վրաստանից չեն կարողանում մուտք գործել Հայաստան։ Նրաց խոսքով՝ խնդիրն առաջացել է Բագրատաշենի մաքսատան աշխատակիցների անգործության հետևանքով։ 


«Նիկոլն ու իր ուռուկ գլուխները չեն աշխատում, անգործության են մատնված։ Զզվացնում են, իրենք անասուն են, ուրիշին են էշի տեղ դնում։ Մի հատ դրոշի համար Նիկոլն իրեն ճղում էր, բա հիմա ինչո՞ւ չի անում, էդ ոչխարները չեն աշխատում»,- ասում են վարորդները։ 


Նրանք նշում են, որ բոլոր մեքենաներն անպայման անցնում են ռենտգեն ստուգում, և դա շատ է դանդաղեցնում գործընթացը։ 
«Մարդիկ էս պրոբկեքի մեջ են մեռնում, երեկ մի տղայի թաղում է եղել, հայ վարորդի, որ այստեղ մահացավ»,- պատմում են նրանք։


Ըստ վարորդների՝ մաքսակետում ինչպես ուզում, այդպես աշխատում են, վարորդների հետ էլ շատ վատ տոնով են խոսում։ 
«Բարեկամության կամուրջից են խոսում, ինչ էդ կամուրջը բացել են, գործընթացն ավելի է դանդաղել։ Ու հա, էդ կամուրջը հունիսից գործում է, Նիլոլը նո՞ր է գալիս բացման։ Եկավ, ավելի վատ եղավ»,- նեղսրտում են հայ վարորդները։ 
Վարորդներն ասում են՝ իրադրությունն այսքան ցավալի չէր լինի իրենց համար, եթե հայն իրենց հետ այդպես չվարվեր։


 Նարե Գևորգյան