Պատրաստված ծուղակ է եղել, նույնիսկ պատճառ չեն փորձել բեմադրել. Մամիջանյանը՝ Ղազարյանին ծեծի ենթարկելու մասին

Պատրաստված ծուղակ է եղել, նույնիսկ պատճառ չեն փորձել բեմադրել. Մամիջանյանը՝ Ղազարյանին ծեծի ենթարկելու մասին

Խոսել եմ հարազատների հետ, ըստ իմ տեղեկությունների, դեպքը եղել է հետևյալ տրամաբանությամբ. երկու անձ, ինչպես ավտոկայանատեղի աշխատակիցներն են պատմում, հավանաբար Ղազարյանին սպասելիս են եղել, պատրաստված ծուղակ է եղել։ Առանց որևէ բառ ասելու, պատճառ նշելու՝ հարձակվել են Ղազարյանի վրա, հարվածներ հասցրել, տապալել գետնին, շարունակել ծեծել գետնին ընկնելուց հետո ու փախուստի դիմել։

Այս մասին այսօր Էրեբունի ԲԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ մանրամասնելով ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու դեպքը։

«Չեմ ուզում այս պահին ավելին ասել, բայց երբ այս ռեժիմի ներկայացուցիչները համարձակվում են ընդդիմադիրների հետ հարձակումների լեզվով խոսել, ապա սա շատ վատ ազդակ է հենց նրանց համար»,- ասաց Մամիջանյանը։
Պատգամավորը տեղեկացրեց, որ Ղազարյանը շարունակում է ստուգումներ անցնել։

«Ըստ իմ տեղեկությունների՝ տարածքում տեսախցիկներ են եղել։ Արդեն ասում եմ՝ հանկարծ այնպես չլինի, որ դրանք առեղծվածային կերպով ջնջվեն: Իրական մեղավորներին գտնելն ու պատժելը լինելու է մեր առաջնահերթություններից ամենավերևում։ Որևէ այլ դրդապատճառ տեսնել չեմ կարող, քան քաղաքականն է։ Նույնիսկ պատճառ չեն փորձել բեմադրել․ սա հստակ պատվիրված գործողություն է»։

Մանրամասները՝ տեսանյութում