ՌԴ օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ է մտցվում․ ո՞րն է պատճառը

ՌԴ օդանավակայաններում  թռիչքների սահմանափակումներ է մտցվում․ ո՞րն է պատճառը

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է ինքնաթիռների ընդունումն ու մեկնումը։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի պաշտոնական ներկայացուցիչ Արտեմ Կորենյակոն։

Մայրաքաղաքի արվարձանների վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման պատճառով օդանավակայանը գտնվում է «Կարպետ» ռեժիմի տակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ սահմանափակումներ են մտցվելու «Շերեմետևո», «Ժուկովսկի» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում։