Նարեկ Մալյանին 2 ամսով կալանավորելու մասին դատարանի որոշման դեմ բերվել է հատուկ վերանայման բողոք

Նարեկ Մալյանին 2 ամսով կալանավորելու մասին դատարանի որոշման դեմ բերվել է հատուկ վերանայման բողոք

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Նարեկ Մալյանին երկու ամսով կալանավորելու մասին դատարանի որոշման դեմ բերվել է հատուկ վերանայման բողոք։

Հիշեցնեմ, որ Մալյանը սեպտեմբերի 20-ին ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է՝ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ քպ-ականների նկատմամբ անհանդուրժողականություն հրահրելու և քարոզելու հոդվածով (ՀՀ քրօր 329 հոդված)։

Մեղադրանքի փաստական հիմքը սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում ինքնաբուխ հավաքի ժամանակ նրա ֆեյսբուքյան «լայվն» է»։