Անհավանական օգտակար միջոց տարեցների համար. բարելավում է աղիների աշխատանքը և էժան է

Անհավանական օգտակար միջոց տարեցների համար. բարելավում է աղիների աշխատանքը և էժան է

Դիետոլոգ, սննդաբան Եվգենի Արզամասցևը խոսել է խնձորի մեծ օգուտների մասին տարիքով մարդկանց համար, հատկապես 60-ն անց։

«Խնձորը արժեքավոր ապրանք է։ Այն ունի մեծ քանակությամբ վիտամիններ, երկաթ, որն օգտակար կլինի տարեց մարդկանց համար։

Խնձորը կարող է օգտագործվել նաև որպես իմունային համակարգի ընդհանուր տոնիկ: Այս միրգը շաքարավազի ավելցուկ չի պարունակում, եթե խոսքը քաղցր կամ թթու խնձորների մասին է»,- նրա խոսքերն է մեջբերում «Մոսկվա 24»-ը։

Բժիշկը հավելեց, որ խնձորը շատ օգտակար է մարսողության համար, դրա մեջ պարունակվող բջջանյութն ու պեկտինները բարելավում են աղիների շարժունակությունը և, ի թիվս այլ բաների, օգնում են պայքարել փորկապության դեմ։