Ճարպակալման դեմ հեղափոխական դեղամիջոցն ավելի քան երկու անգամ նվազեցնում է 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը

Ճարպակալման դեմ հեղափոխական դեղամիջոցն ավելի քան երկու անգամ նվազեցնում է 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը

2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկն ավելի քան երկու անգամ կրճատվում է ճարպակալման դեմ նոր դեղամիջոցի՝ սեմագլուտիդի (semaglutide) շաբաթական ներարկումների դեպքում, ասվում է նոր հետազոտության մեջ, որը ներկայացված է Շվեդիայում Ստոկհոլմի Շաքարախտի ուսումնասիրման եվրոպական ասոցիացիայի տարեկան ժողովում, գրում է Medical Xpress-ը:

Սեմագլուտիդը վերջերս հաստատվել է ԱՄՆ-ում՝ ճարպակալման բուժման համար եւ հավանության է արժանացել Անգլիայում:

Դեղամիջոցի արդյունավետության մասին կարծիքը հիմնված է կլինիկական փորձարկումների արդյունքների վրա, որոնք ցույց են տվել, որ այն նվազեցնում է քաշը միջինը ավելի քան 15 տոկոսով, երբ օգտագործվում է առողջ ապրելակերպի ծրագրի հետ համատեղ:

Հայտնի է, որ ճարպակալումը մեծացնում է 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը առնվազն վեց անգամ, եւ գիտնականներին հետաքրքրել է, թե արդյոք սեմագլուտիդը կարող է նվազեցնել այդ ռիսկը:

Ավելին իմանալու համար նրանք սեմագլուտիդի երկու փորձարկումների տվյալների նոր վերլուծություն են անցկացրել:

Մեկ փորձարկման շրջանակներում ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեցող մասնակիցները (1961) շաբաթական 2,4 մգ սեմագլուտիդի կամ պլացեբոյի ներարկում են ստացել՝ 68 շաբաթվա ընթացքում:

Մեկ այլ փորձարկմանը մասնակցել է 803 ավելորդ քաշ ունեցող կամ ճարպակալմամբ մարդ: Նրանք բոլորը ստացել են շաբաթական 2,4 մգ սեմագլուտիդի ներարկումներ՝ 20 շաբաթվա ընթացքում: Այնուհետեւ նրանք կամ շարունակել են սեմագլուտիդ ընդունել, կամ անցել են պլացեբոյի հաջորդ 48 շաբաթվա ընթացքում:

Երկու հետազոտությունների մասնակիցները խորհուրդներ են ստացել սննդակարգի եւ ֆիզիկական վարժությունների վերաբերյալ:

Սեմագլուտիդ ստացած առաջին փորձի մասնակիցների մոտ 2-րդ տիպի շաքարախտի զարգացման 10 տարվա ռիսկը 61 տոկոսով նվազել է:

Երկրորդ փորձարկման մասնակիցների մոտ ռիսկի ցուցանիշների ամենամեծ նվազումը նկատվել է առաջին 20 շաբաթվա ընթացքում (0-րդ շաբաթում 20,6 տոկոսից մինչեւ 20-րդ շաբաթում 11,4 տոկոս): Նրանց համար, ովքեր շարունակել են սեմագլուտիդ ընդունել, ռիսկի ցուցանիշն ավելի է նվազել՝ հասնելով 7,7 տոկոսի, սակայն նրանց մոտ, ովքեր անցել են պլացեբոյի, այն աճել է մինչեւ 15,4 տոկոս:

Սա ցույց է տալիս, որ սեմագլուտիդով շարունակական բուժումն անհրաժեշտ է 2-րդ տիպի։

Նյութի աղբյուրը՝ news.am