Հայաստանում հանդիպել են ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսը և Նիկոլ Փաշինյանը․ «քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսին, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին»,- նշված է հաղորդագրությունում: