Իշխանության փակուղին

44-օրյա պատերազմից մեկ տարի անց կալանավորված պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պատրաստ է պատասխանել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հարցերին: Սակայն, պայմանով, եթե վարչապետ Փաշինյանն էլ մասնակցի, ու նիստը բաց լինի։ Նա այդ մասին նախօրեին է հայտարարել կալանավայրից:
«Անկախ փորձագետների և ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների բացակայությունը քննիչ հանձնաժողովի նիստերին ոչ միայն հարցեր է առաջացնում վերջինիս աշխատանքի անկողմնակալության վերաբերյալ, այլև պարարտ հող է հանդիսանում քաղաքական շահարկումների, զրպարտանքների ու դիլետանտական բամբասանքների շարունակության համար», - հայտարարել է Դավիթ Տոնոյանը:
Այսպիսով, ՊՆ նախկին նախարարն առաջ է քաշել նախապայման, որը փակուղային է իշխանության համար:
Իշխանության սցենարով, Փաշինյանը Քննիչ հանձնաժողով պետք է գար միայնակ ու, այսպես կոչված, «ջերմոցային» պայմաններում առաջ քաշեր իր հայտնի թեզերը՝ «5-րդ շարասյան», դասալիքների մասին, մի խոսքով՝ պարտության պատասխանատվությունը բարդեր բանակի վրա:
Տոնոյանն, ըստ ամենայնի, փորձում է կանխել այս սցենարը:
Եթե իշխանությունն ընդունում է նախկին նախարարի նախապայմանը, ապա իշխանության PR-ը հայտնվում է կասկածի դեպքում, մյուս դեպքում՝ Քննիչ հանձնաժողովն ամբողջովին ապալեգիտիմացվում է:
Մի խոսքով, իշխանության համար փակուղային իրավիճակ է:
Վահրամ Բագրատյան