Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակն առաջիկա օրերին

Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակն առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 11-ին, 13-14-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 12-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-12-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։

Երևան քաղաքում` Սեպտեմբերի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 11-ի և 13-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։