Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ․ ՊՍԺ-ն այսօր պատասխան հանդիպմանը կընդունի «Բորուսիային»

Այսօր տեղի կունենա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումներից մեկը։
23:00, «Պարկ դը Պրենս», Փարիզ
«Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ՝ «Պարկ դը Պրենսում», կընդունի Դորտմունդի «Բորուսիային»։
Գերմանական ակումբը Փարիզ է գնում 1-0 առավելությամբ։ Գիշերն արդեն հայտնի կդառնա, թե որ ակումբն է մասնակցելու «Ուեմբլիում» կայանալիք եզրափակչին։
Եզրափակչի մյուս մասնակիցը հայտնի կդառնա վաղը կայանալիք հանդիպմանը։ «Սանտյագո Բեռնաբեու» խաղադաշտում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալի Մյունխենի «Բավարիային»։