Իսրայելը գրավել է Ռաֆահ անցակետի պաղեստինյան հատվածը, պաղեստինցիները լքում են այն (տեսանյութ)

Իսրայելը գրավել է Ռաֆահ անցակետի պաղեստինյան հատվածը, պաղեստինցիները լքում են այն (տեսանյութ)

Իսրայելը գրավել է Գազայի հատվածում Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ անցակետի պաղեստինյան հատվածը։

Պաղեստինցիները զանգվածաբար լքում են Ռաֆահը Գազայի հատվածում ՑԱԽԱԼ-ի գործողության մեկնարկից հետո։

Ավելի վաղ քաղաքի արևելյան շրջաններից խաղաղ բնակիչներին կոչ էին արել ժամանակավորապես տարհանել Ալ-Մավասի շրջան, որտեղ կան դաշտային հիվանդանոցներ ու վրաններ։

Իսրայելի զինվորականները տանկերով գրավել են Ռաֆահ անցակետը Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին։ Ըստ իսրայելական կողմի՝ հետախուզությունը ցույց է տվել, որ կետն օգտագործվել է ահաբեկչական նպատակներով։

Տեսանյութերն այստեղ