Անձրև և ամպրոպ, մինչև -1, -2 աստիճան ցուրտ. ինչ եղանակ կլինի

Անձրև և ամպրոպ,  մինչև -1, -2 աստիճան ցուրտ. ինչ եղանակ կլինի

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (07.05-1205.2024թ.)

Ուշադրություն
Հանրապետության լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում մայիսի 7-ի լույս 8-ի և 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ։


Երևան քաղաքում՝
Մայիսի 7-ի ցերեկը, 8-ին, 10-12-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Մայիսի 7-ի ցերեկը, 8-ին 10-12-ին՝ շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 7-ի և 10-12-ի ցերեկն առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ին գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքի մայիսի 7-ի  բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան     34.1°C (1998թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան          4.5°C (1990թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան    14.7°C