8-րդ դասարանի աշակերտուհին հղիացել է 22-ամյա ծանոթից․ ի՞նչ է հայտնի

8-րդ դասարանի աշակերտուհին հղիացել է 22-ամյա ծանոթից․ ի՞նչ է հայտնի

Ռուսաստանի Տվերի մարզում 8-րդ դասարանի աշակերտուհին հղիացել է 22-ամյա մի երիտասարդից, ում հանդիպել է Կոնակովո քաղաքում։ Այս մասին հայտնել է Shot տելեգրամյան ալիքը։

15-ամյա աշակերտուհին սկսել է հանդիպել իրենից 7 տարով մեծ տղայի հետ։ Նրանց առաջին մտերմությունից երեք ամիս անց ութերորդ դասարանցին իմացել, որ երեխայի է սպասում։

Երբ աղջիկն ամեն ինչի մասին պատմել է ծնողներին, նրանք դիմել են ոստիկանություն։ Չծնված երեխայի հորը բերման են ենթարկել։ Նա վստահեցրել է, որ իր հարաբերությունները աշակերտուհու հետ լուրջ են, և խնդրել է իրեն աղջկանից չբաժանել։

Քննիչները գործ են հարուցել «Սեռական հարաբերություն և սեռական բնույթի այլ գործողություններ տասնվեց տարեկանից ցածր անձի հետ» հոդվածով։ 22-ամյա ռուսաստանցուն սպառնում է մինչև չորս տարվա ազատազրկում։ Նրա համար խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։