Մեթյու Միլլերը հրաժարվել է մեկնաբանել ԼՂ-ին և Ալմաթիում կայանալիք հանդիպմանը վերաբերող հարցերը

Միացյալ Նահանգների պետական քարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մարկ Լիբբիի «առաջին այցը Ղարաբաղ»։
Նա նաև հրաժարվել է մեկնաբանել Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ մայիսի 10-ին Ալմաթիում (Ղազախստան) կայանալիք հանդիպումը:
«Այդ առիթով որևէ մեկնաբանություն կամ ակնկալիք չունեմ», - ասել է Միլլերը՝ պատասխանելով ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցին։