Դերասան Սթիվեն Սիգալը ժամանել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը (տեսանյութ)

Դերասան Սթիվեն Սիգալը ժամանել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը (տեսանյութ)

Դերասան, «Այկիդոյի» հանրահայտ վարպետ Սթիվեն Սիգալը ժամանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։

Սիգալը հատկապես հայտնի դարձել «Նիկո» անունով դերի կատարմամբ։ Հոլիվուդյան աստղը երկար տարիներ բարեկամական հարաբերություններ ունի ՌԴ նախագահի հետ։

Ամերիկյան մարտաֆիլմերում իր դերերով հայտնի աստղը 2016 թվականին անձամբ Վլադիմիր Պուտինի ձեռքից ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն։

Երդմնակալության արարողությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 13:00-ին։

Տեսանյութն այստեղ