Սուրճը կապ չունի. բժիշկն անվանել է վնասակար մթերքներ, որոնք անքնություն են առաջացնում

Սուրճը կապ չունի. բժիշկն անվանել է վնասակար մթերքներ, որոնք անքնություն են առաջացնում

Բժիշկ Քեթրին Հոլը թվարկել է այն մթերքները, որոնց օգտագործելուց հետո մարդը չի կարող երկար ժամանակ քնել. գրում է Daily Mirror-ը։

Այսպիսով, անհրաժեշտ է սննդակարգից բացառել բոլոր աղի մթերքները։ Բանն այն է, որ աղը հետաձգում է նյութափոխանակությունը, ինչպես նաև բարձրացնում է արյան ճնշումը։ Օրգանիզմի համար դժվարանում է անցնել քնի ռեժիմի չիպսեր կամ աղած ընկույզ ուտելուց հետո։

Արդյունքում քունը դառնում է ավելի մակերեսային, և մարդը սկսում է վեր կենալ՝ կարիքներն հոգալու համար։ Հոլն ընդգծել է, որ գիշերը աղի մթերքների փոխարեն կարելի է բանան ուտել։