Պուտինի հարցազրույցը կարող է արգելափակվել X-ում և YouTube-ում. կարծիք Պետդումայից

Պուտինի հարցազրույցը կարող է արգելափակվել X-ում և YouTube-ում. կարծիք Պետդումայից

Պետդումայի պատգամավոր Անտոն Գորելկինը Telegram-ի ալիքում գրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ լրագրող Թակեր Կառլսոնի հետ հարցազրույցի տեսագրությունը կարող է արգելափակվել X և YouTube սոցիալական ցանցերում, քանի որ հարցազրույցը դիտելուց հետո արտասահմանյան լրատվամիջոցների շատ ընթերցողներ սկսել են ունենալ որոշակի կասկածներ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցը ամերիկացի լրագրող Կարլսոնի հետ X սոցիալական ցանցում մոտ յոթ ժամում հավաքել է ավելի քան 60 միլիոն դիտում։ Repost-ների թիվը գերազանցում է 176 հազարը, իսկ ավելի քան 541 հազար մարդ արդեն հավանել է այն։ Տեսանյութը YouTube-ում ավելի քան 2,4 միլիոն դիտում ունի, ընդ որում հարցազրույցը տեսածառայության թրենդային բաժնում զբաղեցնում է երրորդ տեղը:

Ինչպես նշում է պատգամավորը, վկայակոչելով արևմտյան լրատվամիջոցների լուրերի տակ մեկնաբանությունները, տեղի ունեցավ հակառակ էֆեկտը, և շատ ընթերցողներ կասկածում են, թե որքանով է ճշմարտացի աշխարհի այն պատկերը, որը հեռարձակվում էր իրենց համար վերջին երկու տարիներին։

«Եվ Ռուսաստանի նախագահից ստացված պատմության դասերը շատերի համար բավական օգտակար եղան»,- եզրափակեց Գորելկինը: 

Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ