Ինչ հիվանդությունների մասին կարող է հուշել «աչքի թրթռոցը»

Ինչ հիվանդությունների մասին կարող է հուշել «աչքի թրթռոցը»

«Աչքը թրթռում է», - ասում ենք մենք սթրեսի և նյարդային ցնցումների պահերին: Եվ մենք այս դեպքում հասկանում ենք, որ կոպի մկանների ակամա կծկման պատճառը ներկա տրավմատիկ իրավիճակի հետևանք է։ Բայց եթե ախտանիշը երկար է պահպանվում, դա կարող է վկայել լուրջ հիվանդությունների առկայության մասին։

Միոկիմիան, այդպես է գիտական գրականության մեջ կոչվում այն երեւույթը, որը ժողովրդական լեզվով կոչվում է «աչքի թրթռոց», բավականին տարածված երեւույթ է։ Սակայն երբ երեւույթը նկատվում է տեւականորեն եւ չի վերանում օրինակ մեկ ամիս շարունակ, կարելի է խոսել այն մասին, որ մարդու մոտ առկա են լուրջ առողջական խնդիրներ։ Իսկ եթե վերջինս լինում է դեմքի մկանային թրթռոցի ուղեկցությամբ, ապա բժշկի դիմելը ոչ թե խորհուրդ է տրվում, այլ պահանջվում է։ Այս մասին գրում է Life.ru-ն։ Նյարդաբանների կարծիքով միոկիմիան ախտանշան է, որի հիմքում կարող են լինել տարբեր նյարդաբանական հիվանդությունների հետեւանքով կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումը, ինչպես օրինակ լինում է Լու Գերիտի հիվանդության կամ Պարկինսոնի հիվանդության դեպքում, վարակիչ հիվանդությունների առկայության դեպքում, միկրոտարրերի պակասորդի դեպքում /հատկապես վիտամին B խմբի, մագնեզիումի/ ինչպես նաեւ՝ աչքի հոգնածության դեպքում, որն էլ կարող է առաջանալ տեւական ծանրաբեռնված աշխատանքի հետեւանքով։

Ինչի՞ նշան կարող է լինել այս վիճակը, եթե այն երկար ժամանակ չի անհետանում: Հիվանդություններն են՝

- Դիստոնիա

- եղջերաթաղանթի կրկնվող էրոզիա

- Ուռուցք գլխուղեղում