Հունաստանի ԱԳ նախարարի գրառումը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առթիվ

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը գրառում է արել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առթիվ․
«Այսօր Հունաստանում ոգեկոչվում է Հայերի Ցեղասպանության հիշատակի օրը: Մեր մտքերն այսօր մեր հայրենիքում և ողջ աշխարհում ապրող հայերի հետ են:
Ցեղասպանության միջազգային ճանաչման աշխարհագրության ընդլայնումը մարդկության պարտքն է»,- գրել է նախարարը։