Ինչ իրավիճակ է «Շերեմետեւո» օդանավակայանում ԱԹՍ-ների զանգվածային հարձակումից հետո

Ինչ իրավիճակ է «Շերեմետեւո» օդանավակայանում ԱԹՍ-ների զանգվածային հարձակումից հետո

«Շերեմետեւո» օդանավակայանում վերացվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումները։ Այս մասին հայտնել է ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալության ներկայացուցիչը։

Սահմանափակումները վերացվել են ժամը 9:55-ին։

Օդանավերի ընդունումն ու մեկնումը դադարեցվել էին Երևանի ժամանակով ժամը 5:44-ին՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։ Ավելի վաղ հայտնի էր դարձել ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման մասին։