Ինչու՞ են աչքերի առաջ մուգ բծեր ի հայտ գալիս

Ինչու՞ են աչքերի առաջ մուգ բծեր ի հայտ գալիս

Նյարդաբան Օլգա Կալմիկովան պատմել է, թե ինչու են երբեմն աչքերի առջև մուգ կետեր կամ բծեր հայտնվում։

Նրա խոսքով՝ այս երեւույթը կարող է առաջանալ հանկարծակի բարձրանալու, մարմնի դիրքի փոփոխության կամ ծանր առարկաներ բարձրացնելու ժամանակ։ Ամենից հաճախ դա տեղի է ունենում ճնշման բարձրացման պատճառով, որի ժամանակ ուղեղի արյան անոթները սպազմ են ունենում:

Բացի այդ, մուգ բծերի պատճառ կարող են լինել աչքի հիվանդությունները, արյան ցածր ճնշումը կամ անեմիան, ինչպես նաև կարող են լինել շաքարախտի կամ միգրենի դրսևորում։

Հետազոտության ընթացքում բժիշկները ուշադրություն են դարձնում հիվանդի տարիքին, ուղեկցող գանգատներին և նրա ընդունած դեղամիջոցներին:

Մասնագետի խոսքով, եթե այս ախտանիշը հաճախ է ի հայտ գալիս՝ ամսական երեքից չորս անգամից ավելի, անհրաժեշտ է դիմել թերապևտի: Պետք է անցնեք կենսաքիմիական և կլինիկական արյան թեստեր, անցկացնել հեմոգլոբինի թեստ և բրախիոցեֆալային անոթների ուլտրաձայնային հետազոտություն, ստուգել արյան շաքարի մակարդակը: Անհրաժեշտության դեպքում կարելի է այցելել սրտաբանի, ակնաբույժի կամ նյարդաբանի: