ՔՊ նախընտրական ցուցակի 99-րդ թեկնածուն կգա ԱԺ. ո՞վ է նա

Այսօր Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ արեց Շիրակի գործող մարզպետին, և նրա փոխարեն, ըստ շրջանառվող լուրերի, նշանակվելու է ՔՊ-ական նախկին պատգամավոր Դավիթ Առուշանյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին պատգամավորը վայր է դրել մանդատը։
MediaHub-ը ներկայացնում է, թե ով է ՔՊ ցուցակի հերթական հաջորդ պատգամավորի թեկնածուն։ Այսպիսով, հերթն արդեն հասել է ցուցակի 99-րդ թեկնածուին։ Նա Ջուլիետա Ազարյանն է։
Նշենք, որ Ազարյանը Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է։
Նկատենք, որ նա ակտիվ ՔՊ-ական է, և շատ հաճախ են նրա՝ ընդդիմությանը քարկոծող հրապարակումները տեղ գտնում իշխանական ԶԼՄ-ներում։
Նարե Գնունի