Լկտիություն և լպիրշություն՝ սրանք ամենագրական և մեղմ բառերն են, որոնք նկարագրում են Ալեն Սիմոնյանի վարքը. Սոս Հակոբյան

Փաստաբան Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Լկտիություն և լպիրշություն՝ սրանք ամենագրական և մեղմ բառերն են, որոնք նկարագրում են Ալեն Սիմոնյանի վարքը և իր անձի բովանդակությունը։
Իրավական տեսանկյունից Ալեն Սիմոնյանը պետք է ենթարկվի պատասխանատվության՝ խուլիգանություն կատարելու դեպքի առիթով։ Եվս մեկ անգամ ֆիքսենք, որ չկա այլևս օրենք և օրինականություն սրանց նմանների համար ու դա դեռ հարցա, դուք սրանից շահելու եք, թե տուժելու, իշխանական թևի փոքրիկ փողոցայիններ։
Իսկ առհասարակ, մարդու դեմքը կամ իր մարդկային վատագույն հատկանիշները վարդի պես բացվում են, երբ էդ էակին տալիս ես իշխանություն, նենց, որ ում մականունները, որ կհիշես, որ Նիկոլը ասում էր նախկինների ժամանակ (Շմայսա, Լիսկայա, թե ուրիշ մի բան), այ էդ դրանց շարքում քեզ հարմար մի տեղ ընտրի ու ամուր բռնվի, որովհետև կարողա թիկնապահներդ չհասցնեն բռնեն ու ըտեղից էլ մի օր ընկնես ցած...»: