Հիմա խնդիրը մեր հարցերը լուծելն է՝ մեր «յորղանի գյորա»․ Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր արտահերթ ելույթով հանդես եկավ՝ անդրադառնալով ընդդիմադիր Գեղամ Մանուկյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած ներողության խոսքին։
Հիշեցնենք, որ Մանուկյանն արցախցիներից ներողություն խնդրեց հայաստանյան իշխանության հայտարարությունների համար։
«Չեմ հասկանում, թե ինչու եք այդ պաթոսով փորձում սեպ խրել Հայաստանի և Արցախի միջև։ Ինչո՞ւ եք ՀՀ և Արցախի իշխանության մեջ սեպ խրում։ Ո՞վ է շահում դրանից։ Լավ ելույթ էր, «Երկիր Մեդիայով» մի քանի անգամ ցույց կտաք»,- նշեց նա։
Արձագանքելով Մանուկյանն ասաց՝ «FreeNews»-ով էլ թող ցույց տան ելույթը։
«Ցույց կտանք։ Բոլոր ալիքներով էլ կդնենք»,- պատասխանեց Սիմոնյանը։ Նշենք, որ FreeNews կայքը
Այնուհետև, վերադառնալով իր բուն խոսքին, Սիմոնյանը նշեց, որ այդ ելույթը մեծ բան չի փոխի, բայց կարելի է մտածել ելույթ ունենալուց առաջ։
«Կամ Թուրքիային ցավակցելուց եք խոսում։ Հա, ես էլ եմ ցավակցել, լա՛վ եմ արել։ Տասը հազար քաղաքացիական զոհ, ուղղակի մարդկային առումով չենք կարող չարձագանքել»,- նշեց նա։
Սիմոնյանն անկեղծացավ՝ հիմա միակ ցանկությունը Հայաստանի անվտանգությունն ապահովելն է, իրենք էլ են հասկանում, որ Թուրքիայի գործողությունները թշնամական են։
«Լավ, բա ի՞նչ անենք։ Ստամբուլն արյան ծով սարքելու երգերով, կենացներով, մեր գլուխը գովելով, ձև անելով, թե մենք առաջին քրիստոնյա ազգն ենք… տեսանք, թե ուր բերեց այս փիլիսոփայությունը։ Բա ի՞նչ անենք, հավաքվենք, գնանք հարձակվենք Թուրքիայի վրա՞։ Հիմա խնդիրը մեր հարցերը լուծելն է՝ մեր «յորղանի գյորա»։ Կա իրավիճակ, որի հետ պետք է մերվել ու երկիրը տանել առաջ»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։