Կորոնավիրուսի նոր թվեր են հրապարակվել․ ինչ վիճակ է ՀՀ–ում

Կորոնավիրուսի նոր թվեր են հրապարակվել․ ինչ վիճակ է ՀՀ–ում

Հոկտեմբերի 24-30-ը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 142 նոր դեպք, գրանցվել է 3 մահ։ Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Կատարվել է 2301 թեստավորում: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 հազար 242 դեպք, որոնցից 434 հազար 288-ը՝ առողջացած:

Փաստացի բուժում է ստանում 373 բուժառու:

Ընդհանուր, կորոնավիրուսի հետևանքով 8709 մահվան դեպք է արձանագրվել: