Տաճատ Վարդանյանի որդին պաշտոն է ստացել․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է ․ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տաճատ Վարդապետյանի որդու՝ Ասքանազ Վարդապետյանի կարիերան ՊԵԿ-ում աճ է գրանցել։ 2020 թվականից համակարգում ավագ տեսուչի պաշտոն զբաղեցնող նախկին հանրապետականի որդին անցած տարի` 2024-ի սեպտեմբերին, նշանակվել է հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության թիվ 2 բաժնի պետի տեղակալ։ Վարդապետյանի որդին 2018-ին հայտնի դարձավ աղմկոտ պատմությունից․ նա Կիեւյան փողոցում, իր տնից ոչ հեռու, տաքսու վարորդի էր ծեծել՝ 34-ամյա Արտակ Վարաժյանին, հետո էլ, ինչպես հայտնել էր տաքսու վարորդը, Ասքանազ Վարդապետյանը կոտրել էր վարորդի Opel-ի հայելիներն ու դուռը: Ի դեպ, Վարդապետյաններն ամուր թիկունք ունեն, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Տաճատ Վարդապետյանի մերձավոր ազգականն է։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 29․ 04․ 25 թ համարում։
Նշենք, որ ավելի ուշ Դատախազությունից հանդես եկան հերքմամբ.
«Հրապարակ» օրաթերթն այսօր գրել է, թե «նախկին պատգամավոր Տաճատ Վարդապետյանն ամուր թիկունք ունի, քանի որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Տաճատ Վարդապետյանի մերձավոր ազգականն է»։
Տեղեկությունն ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում, ազգակցական կապ առկա չէ»: