Որոնք են պանրի օգտակար և վնասակար հատկությունները

Սննդաբան Եկատերինա Ստեցենկոն թվարկել է պանրի օգտակար և վնասակար հատկությունները: Մասնագետը նշել է, որ արտադրանքն օգտակար է դառնում սպիտակուցների և միկրոէլեմենտների (ֆոսֆոր, կալցիում) բարձր պարունակությամբ, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում օրգանիզմի աշխատանքի վրա. հաղորդում է «Իզվեստիան»։
«Պանրի սպիտակուցներն ամինաթթուների բաղադրությամբ մոտ են մարդու հյուսվածքների և օրգանների սպիտակուցներին, ուստի համարվում են ամենաօգտակարը։ Պանիրը պարունակում է նաև էական ամինաթթուներ՝ լիզին և տրիպտոֆան»,- ասաց սննդաբանը։
Բացի այդ, պանիրը հանդիսանում է A, D և B խմբի (B1, B2, B12) վիտամինների մատակարար: Այս միկրոտարրերը մեծ դեր են խաղում իմունիտետի և նյարդերի պահպանման գործում:
Միաժամանակ մասնագետը նշեց, որ պանիրը մեծ քանակությամբ ճարպեր և կալորիաներ պարունակող մթերք է։ Եթե ուտեք այն առանց հաշվի առնելու այս հատկանիշը, ապա ձեր առողջությունը, անշուշտ, կտուժի, և դուք նույնպես կգիրանաք։
Պանիրը կարող է վնասակար լինել նաև այնպիսի խնդիրներ ունեցող մարդկանց համար, ինչպիսիք են արթրիտը և միգրենի հակումը: Պանիրը կարող է նպաստել հոդացավերի սրացմանը՝ սպիտակուցի մեծ քանակության պատճառով, ինչպես նաև գլխացավերի պատճառ դառնալ՝ տիրամինի պարունակության պատճառով։