Դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին

ԲԴԽ-ն դադարեցրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը քննում էր դատավոր Զարուհի Նախշքարյանին կագապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ 

Երեւան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական դատավոր Նախշքարյանին պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ԲԴԽ ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարարությունը՝ դատավոր Աննա Փիլոսյանի մասին հրապարակային խոսք ասելու և իր դրական վերաբերմունքն արտահայտելու համար։ 

Նախշքարյանն, ըստ արդարադատության նախարարի, հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։ Հիշեցնենք, որ 2022 թվականի վերջին ԲԴԽ-ն որոշում կայացրեց Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու մասին, հիմք ընդունելով այն, որ դատավորը գերբեռնվածության պայմաններում աշխատելիս, չորս գործով վճիռները տևական ժամանակով ուշացրել է։

Մանրամասն՝ տեսանյութում։