ZIVERT-ի համերգը Երևանում կչեղարկվի՞․ մանրամասներ

ZIVERT-ի համերգը Երևանում կչեղարկվի՞․ մանրամասներ

Ռուսական շոու-բիզնեսի երգչուհի ZIVERT-ը մարտի 16-ին պետք է մեծ մենահամերգ ունենար Երևանում։ Սակայն երեկ համացանցում տարածվել էին լուրեր, որ երգչուհին սկսել է չեղարկել համերգները մի շարք քաղաքներում։ 

Ավելին՝ նախօրեին երգչուհին կիսվել էր տեսահոլովակով, որտեղ ասում է, որ ունի առողջական խնդիրներ և այս պահին դադարեցնում է իր գործունեությունը։

Հարց է ծագում՝ արդյո՞ք ZIVERT-ը կգա Երևան, թե չեղարկումը հենց այս պահից է և այս անգամ էլ երգչուհու համերգը չի կայանա Երևանում։ MediaHub-ը այս հարցերն ուղղեց կազմակերպիչներին:

Ըստ այդմ, մեզ տեղեկացրեցին, որ համերգը տեղափոխվում է։

«Երգչուհու հիվանդության պատճառով տոմսերի վաճառքը դադարեցվում է։ Համերգը կտեղափոխվի մեկ ուրիշ օր, որի  մասին նախօրոք կտեղեկացվի»,- փոխանցեցին մեզ: 

Կազմակերպիչները, ըստ ամենայնի, հույս ունեն, որ երիտասարդ երգչուհին շուտ կկարգավորի առողջական խնդիրները, և հորդորում են բոլոր նրանց, ովքեր արդեն գնել են տոմսեր, դրանք չվերադարձնել: Հավաստիացնում են, որ համերգը միանշանակ կկայանա:

Նշենք, որ սա առաջին անգամ չէ, որ երգչուհու մենահամերգը Երևանում տեղափոխվում է։

Մենահամերգը պետք է կայանար դեռ անցյալ տարի, բայց տեղափոխվեց 2024-ի մարտ: 

Մարիաննա Արամյան