Էրդողանին և Ալևին դուրս շպրտելու համար ընտրություն կատարել պատերազմի ու խաղաղության միջև․ Թևանյան

Այս իշխանությունը պետք է հեռացվի, որ Էրդողանը Երևանի քաղաքապետին չընտրի։ Այս մասին քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը:

Նրա խոսքով, Էրդողանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ խոսելուց հետո, առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել՝ իր, Պուտինի, Ալիևի, և Փաշինյանի մասնակցությամբ։

«Իրար հետ պասերով խաղում են։ Մենք ստանում ենք մի վիճակ, որ Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա այդ հանդիպման ժամանակ։ Հիմա Փաշինյանը և Էրդողանը պայմանավորվել են Իրանին դուրս թողնեն տարածաշրջանային զարգացումից՝ 3+3 ֆորմատը Էրդողանը առաջարկում է փոխել 2+2 ֆորմատով։ Դրա համար մենք կարծում ենք, որ ներքաղաքական կյանքից Էրդողանին և Ալևին դուրս շպրտելու համար պետք է Հայաստանում ընտրություն կատարվի պատերազմի ու խաղաղության միջև»,- մեկնաբանեց Թևանյանը։ 

Ըստ նրա, առաջին խնդիրը իշխանազրկելն է, ամբողջական իշխանափոխություն պետք է արվի:

Մանրամասները՝ տեսանյութում