ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար Ա․ Գասպարյանի դատական նիստը

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար, ԱԱԾ փոխգնդապետ Արամ Գասպարյանի գործով դատական նիստը։

Գասպարյանին առաջադրված մեղադրանքում ասվում է, որ վերջինս, նախնական համաձայնության գալով ինքնությունները դեռեւս չպարզված անձանց հետ, նախապատրաստել է մի շարք անձանց կողմից իրենց ընտրական իրավունքների ազատ իրականացման խոչընդոտելը: Բացի այդ, Արամ Գասպարյանը ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզանների վարչության պետի անվտանգության գծով տեղակալ Հայկ Եղիազարյանին համոզելու եւ այլ եղանակներով դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունները։

550 օր կալանավորումից հետո մի քանի օր առաջ Վերաքննիչ դատարանը որոշեց ազատ արձակել Արամ Գասպարյանին։ Այս մասին հանրությանը տեղեկացրեց Գասպարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը՝ արձանագրելով, որ կալանավորման հիմքեր կամ նվազագույն ողջամիտ անհրաժեշտություն չի եղել, ու չնայած այդ ամենին Առաջին ատյանի դատարանը կալանավորումը պահպանել էր։