Ո՞ր մթերքները կարելի է ուտել երեկոյան ժամերին և գիշերը

Երեկոյան մենք հաճախ զգացմունքային և ֆիզիկական քաղց ենք զգում. զբաղված օրվանից հետո ցանկություն է առաջանում հանգստանալ՝ ըմբոշխնելով մեր սիրելի ուտեստը և դիտել սիրելի սերիալի նոր դրվագ: Սրա մեջ ոչ մի վատ բան չկա, բայց որոշ մթերքներ կարող են գիրանալու և վատ ինքնազգացողության պատճառ դառնալ:
Բայց կան նաև մթերքներ, որոնք կարող եք վայելել երեկոյան ժամերին և գիշերը:
Այսպիսով, գիշերվա ժամերին կարող եք ուտել հավի կրծքամիս, իմբիրով թեյ, կանաչեղեն, ծովամթերք, ձու, դդմի կորիզ, ձուկ և այլն:
Իսկ ի՞նչ ուտել երեկոյան ժամերին: Դե իհարկե ծովամթերք, բանջարեղենային ռագու, հավի կրծքամիս, բռոկոլի, ձուկ, ձու, բանջարեղեններ, կաթնաշոռ: