ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման պայմանը

ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման պայմանը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Դոնբասում անցկացվող հատուկ գործողությունը դադարեցվի։ Ապրիլի 28-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ պատասխանելով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ հնչած հարցին: «Պատժամիջոցների վերաբերյալ ցանկացած քայլ առնվազն նման բան կպահանջի», - ասել է Բլինկենը:

Մինչդեռ այն հարցին, թե արդյո՞ք ռուսական կողմին անհրաժեշտ է ամբողջությամբ դուրս բերել զորքերը Ուկրաինայի տարածքից, որպեսզի հասնի պատժամիջոցների վերացման, պետքարտուղարը նախընտրել է ուղիղ չպատասխանել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի իրավաբաններն ուսումնասիրում են՝ արդյո՞ք հնարավոր է բռնագրավել Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի՝ պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ​​ակտիվները։