ԱՄՆ պաշտոնյաները չեն ցանկանում լսել Ուկրաինայի՝ սահմանները 2014 կամ 2022 թթ․ վիճակին վերադարձնելու պահանջների մասին

ԱՄՆ պաշտոնյաները չեն ցանկանում լսել Ուկրաինայի՝ սահմանները 2014 կամ 2022 թթ․ վիճակին վերադարձնելու պահանջների մասին

ԱՄՆ պաշտոնյաները մասնավոր կերպով հասկացնում են, որ չեն ցանկանում լսել Ուկրաինայի՝ սահմանները 2014 կամ 2022 թվականների վիճակին վերադարձնելու պահանջների մասին, գրել են ԶԼՄ-ները։

Այսօր Սաուդյան Արաբիայում հանդիպել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունները։ Քննարկման առանցքային թեման պատերազմի ավարտն է։

«Sky News»-ի թղթակից Ալեքս Ռոսսին ասել է, որ ԱՄՆ պաշտոնյաները մասնավոր կերպով ասել են, որ «չեն ցանկանում լսել» Ուկրաինայի կողմից երկրի սահմանները 2014-ին (մինչև Ղրիմի միացումը) կամ 2022-ին (մինչ հատուկ ռազմական գործողությունը) վերադարձնելու խնդրանքների մասին:

«Կարծես թե ուկրաինացիները ստիպված կլինեն բավականին ցավոտ զիջումների գնալ, բայց հույս կա, որ երբ այս բանակցություններն ավարտվեն, մենք կտեսնենք և կհասկանանք, թե ինչ ձևով կընդունի հրադադարը»,- հավելել է նա։