ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան բանակցություններ են վարել՝ ուղղված Չինաստանի հետ պատերազմի վտանգի նվազեցմանը. FT

ԱՄՆ-ն բարձր մակարդակով բանակցություններ է անցկացրել Մեծ Բրիտանիայի հետ առավել սերտ համագործակցություն ծավալելու մասին՝ ուղղված Թայվանի պատճառով Չինաստանի հետ պատերազմի վտանգի նվազեցմանը, եւ առաջին անգամ ուսումնասիր,ել է հակամարտության դեպքում իրականացվելիք գործողությունների ծրագիրը, գրում է Financial Times-ը:
Սպիտակ տան՝ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով համակարգող Կուրտ Քեմփբելը եւ Չինաստանի հարցով Ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչ Լորա Ռոզենբերգերը հանդիպում են անցկացրել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ Թայվանի հարցով:
Բանակցությունների ընթացքին քաջատեղյակ աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ-ն ցանկանում է զարգացնել համագործակցությունը եվրոպացի դաշնակիցների հետ, ինչպիսին է Մեծ Բրիտանիան:
Պարբերականի աղբյուրներից մեկի խոսքով՝ Թայվանի հարցով հանդիպմանը քննարկվել են բոլոր հարցերը՝ սկսած այն կետից, որ Մեծ Բրիտանիան կարող է առավել լայն դիվանագիտական համագործակցություն հաստատել Թայբեյի հետ: