Սեքսապաթոլոգը թվարկել է այն սովորությունները, որոնք նպաստում են կանոնավոր հաճույք ստանալուն

Մեդիտացիան, ֆիզիկական ակտիվությունն ու առողջ սննդակարգը նպաստում են կանոնավոր օրգազմ ստանալուն. ասել է սեքսապաթոլոգ Ռինալիա Սաֆինան։
Նա պարզաբանել է, որ կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կօգնի բարձրացնել տոկունությունը, ինչպես նաև սեռական ակտի տևողությունը։ «Մկանների ուժն ու առաձգականությունը բարելավվում է, մարմինը զարգանում է, և դա ավելի շատ հնարավորություն է տալիս անկողնում դիրքեր և սցենարներ ընտրելու համար:
Սեքսապաթոլոգը նաև խորհուրդ է տվել սովորություն ձեռք բերել ուսումնասիրել ինքներդ ձեզ՝ գտնելու ձեր սեփական էրոգեն գոտիները և սովորել, թե ինչպես ինքներդ ձեզ կարող եք հաճույք պատճառել, որպեսզի հետագայում բացատրեք ձեր զուգընկերոջը՝ ինչ անել, ինչպես և ինչ արագությամբ: