Ով մեքենա ուներ, երեխաներին տարավ, ով չէ՝ իջեցրեց նկուղ․ ի՞նչ է կատարվել Ջերմուկում

MediaHub.am-ի նկարահանող խումբը Ջերմուկում է, որը երեկ գիշերվանից թշմանու հրետակոծության տակ է։ 
Տեղի բնակիչները պատմում են, որ գիշերը բնակիչները դուրս են եկել տներից, երեխաներին հերթով տարել ու «լցրել են պադվալները», իրենք էլ կանգնել ու նայել են։ 

«Տղամարդիկ զինվոր կանգնած, ոչ ոքի ձեռքը զենք-զրահ չկա, անգամ փայտ չունեն, որ դրանով կռվեն։ Քարվաճառից Ջերմուկին են խփում»,- պատմեց բնակիչներից մեկը։ 

Բնակիչը պատմեց, որ ով մեքենա է ունեցել, երեխաներին վերցրել ու գնացել է, մնացողն էլ մնացել է։ Մեկ ուրիշ ջերմուկցի էլ պատմեց, որ զորամասն է թիրախավորվել, տարբեր ուղղություններով խփել են։ 
«Վերջին հարվածը երկու-երեք ժամ առաջ է եղել»,- նշեց նա, ապա հավելեց, որ տուժող բնակիչ չի եղել։ 

Ջերմուկցիներից մեկն էլ ասաց, որ իրենք խաղաղ, հանգիստ ապրում էին, իրենց բնականոն, հանգիստ կյանքով, մինչև երեկ գիշեր 00:05 րոպեն. «Այդ ժամին սկսվեցին կրակոցներ։ Նիկոլ Փաշինյանը վարչապետ կոչվելու իրավունք չունի, երեխաները լցվել են նկուղները, լացում էին, վախենում»,- պատմեց բնակիչներից մեկը։ Ըստ նրա՝ քաղաքը դատարկվում է։

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գևորգյան