Ոստիկանն ասում է՝ քեզ կանացի պահի․ գնա, կնոջդ մասին մտածի․ ՊՆ նախկին շենքի բնակիչ

Ծիծաղելի ա, որ 100 ընտանիքի համար էսքան ոստիկան ա եկել, թող պատերազմի ժամանակ գնային, որ էսօր իմ 18 տարեկանը չգնար, հողի տակ պառկեր։ Ինքս հերոսի մայր եմ, Խորեն Հաջաթյանի մայրն եմ, տուն չունեմ, բազմիցս դիմել եմ Կառավարությանը, իրենք ասում են՝ տեղի գրանցում չունես, չենք կարող տուն տալ։

Այս մասին այսօր ՊՆ նախկին շենքի դիմաց ասաց շենքի բնակիչներից մեկը։
Հիշեցնենք, որ Պռոշյանում գտնվող ՊՆ նախկին շենքի բնակիչներին ստիպում են լքել շենքը։

Այս պահին այնտեղ լարված վիճակ է․ կիսաքանդ շենքում ապրող մարդիկ պետք է ընտանիքներով հանդերձ հայտնվեն դրսում, քանի որ այն փոխանցվել է Պետեկամուտների կոմիտեի հաշվեկշռին։

«Հասկացանք՝ պետական մարմին եք, բայց ինչ իրավունքով է ոստիկանը դուռս կոտրում, ասում են՝ անօրինական եք այստեղ ապրում, դուրս եկեք։ Ամուսնուս բերման ենթարկեցին, շատ վատ վիճակում է, ասում եմ՝ թողեք դուրս գա, հիվանդ է, մաքուր օդ է պետք, ոստիկանն ասում է՝ քեզ կանացի պահի․ գնա կնոջդ մասին մտածի, կինն էլ իմանա, որ տուն քանդողի կին ա՛»,- վրդովված ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում: