«Ինչ խորհուրդ են տալիս ուռուցքաբանները». սննդի մեջ պարունակվող այս նյութերը նվազեցնում են քաղցկեղի առաջացման վտանգը

1․ Սկսենք բջջանյութից, հենց դրան են գիտնականները տվել բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման գործում կարևոր դերը: Բջջանյութը կտրուկ փոխում է մեր միկրոբիոմը, այլևս նորություն չէ, որ միկրոբիոմը որոշում է ամբողջ մարմնի գործունեությունը. այն նվազեցնում է բորբոքումները, բարելավում է սրտի և արյան անոթների աշխատանքը... մեծացնում է ճանաչողական կարողությունները:
2․Օմեգա-3. Այս օմեգան ունի ամենավառ հակաբորբոքային ազդեցությունը, պաշտպանում է սիրտը, արյունատար անոթները և ուղեղը։
3․ Կարծիքը, թե վտամին D-ն միայն ոսկորների համար է։ Նման բան չկա, այն ակտիվորեն մասնակցում է իմունային համակարգի աշխատանքին, ուստի կարևոր է, որ օրգանիզմում բավարար լինի: Կան հետազոտություններ վիտամին D-ի, օմեգայի ազդեցության վերաբերյալ ագրեսիվ քաղցկեղի ձևի վրա։
Առողջ, հավասարակշռված դիետան նաև օգնում է վերահսկել քաշը, իսկ գիրությունը քաղցկեղի մեկ այլ ռիսկ է: Կարևոր է սննդակարգում ունենալ ամբողջական ձավարեղեն և հատիկավորներ: