Դեռ չգիտենք՝ քաղաքական պատվերը որտեղից է եկել. Ավետիք Չալաբյան

Դեռ չգիտենք՝ քաղաքական պատվերը որտեղից է եկել. Ավետիք Չալաբյան

Մեծ է հավանականությունը, որ Էդգար Ղազարյանի վրա հարձակումը կապ ունի նրա գործունեության հետ: Այս մասին Էրեբունի ԲԿ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նա նշեց, որ տեսախցիկներ կան տեղադրված ավտոկանգառում, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, և հարձակումը տեսանկարահանվել է.

«Հուսով եմ, որ հետաքննությունը թույլ կտա պարզել թե՛ հարձակվողների ինքնությունը, թե՛ նրանց շարժառիթները: Պարոն Ղազարյանի հետ հանդիպել եմ, նրա ինքնազգացողությունը նորմալ է, հարվածները գլխի շրջանում են, բայց ուղեղի ցնցում չունի»,- տեղեկացրեց Չալաբյանը:

MediaHub-ի հարցին ի պատասխան, թե ո՞ւր կարող են հասնել ընդդիմադիրներին լռեցնելու փորձերը, Չալաբյանն ասաց, որ իր դեպքում ակնհայտ էր քաղաքական պատվերը, և ամենը տանում էր անմիջապես վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի մոտ, իսկ այս դեպքում դեռ չգիտեն, թե քաղաքական պատվերը որտեղից է եկել.

«Բայց ես, բնականաբար, դատապարտում եմ ցանկացած նմանատիպ գործողություն, որովհետև չի կարելի թույլ տալ, որ պայքարը վերածվի խուլիգանության: Սա խայտառակություն է: Ով էլ սա արել է՝ դատապարտելի արարք է»,- ասաց նա:

Էդգար Ղազարյանը տեղեկացրել է, որ իր համար հարձակվողները անծանոթ են, նա նրանց չի ճանաչում և հարձակումն ակնհայտ ահաբեկելու նպատակ է հետապնդել:

Մանրամասները՝ տեսանյութում