Արցախն անկլավային վիճակ մտցնելուց հետո ՀՀ իշխանությունը ձեռքերը լվանալու իրավունք չունի
Դիվանագիտական ամբողջ ներուժը քայքայված է, Արցախը պաշտպանելու որևէ քայլ չի արվել, ավելին, բոլոր կարմիր գծերը վերացվում են։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ հիմա պետք է Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված քայլեր իրականացվեն ու հստակեցվեն մեր կարմիր գծերը։
«Արցախն իր իսկ պատմական տարածքում ապրելու իրավունք ունի»,- նշեց Օհանյանը։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի դիտարկմամբ՝ թշնամու հռետորաբանությունն ու սադրանքները ցույց են տալիս, որ անհնար է իր հետ ապրել։
«Արցախն անկլավային վիճակ մտցնելուց հետո ՀՀ իշխանությունը ձեռքերը լվանալու ու հետ քաշվելու իրավունք չունի։ Բայց այս իշխանությունները ձեռքերը լվացել են»,- նկատեց Օհանյանը։ Նա նկատեց՝ պետք է ամեն ինչ անել, որ այս իշխանությունները նոր փաստաթղթեր չստորագրեն։
Դիտարկմանը, որ ընդդիմությունը ոչինչ չի անում, բացի հայտարարություններից, Սեյրան Օհանյանն արձագանքեց՝ իրենք դիմադրության շարժում են սկսել ու կարողացել են գեներացնել պայքարի ներուժը։
Մանրամասները՝ տեսանյութում։