Հայտնի են ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգայի մրցանակակիրները

Հայտնի են ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգայի մրցանակակիրները

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում հայտնի դարձան բոլոր մրցանակակիրները:

Այսօր կայացած նախավերջին` 35-րդ տուրի խաղում, «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով վստահ հաղթեց ԲԿՄԱ-ին, վաստակեց 50 միավոր և վերջնական ամրապնդվեց 3-րդ հորիզոնականում: Չեմպիոնի կոչումը երեկ նվաճել է «Փյունիկը», իսկ մրցանակային 2-րդ տեղը` «Արարատ-Արմենիան»: Առաջին քառյակը եզրափակում է Երևանի «Արարատը»:

Հինգերորդ տեղում ընթացող «Նոան» իր հարկի տակ ընդունեց իրեն հետապնդող «Ուրարտուին»: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1: Թիմերը վաստակել են համապատասխանաբար 39 և 37 միավոր, սակայն «Ուրարտուն» մեկ հանդիպում քիչ է անցկացրել:

 7-րդ տեղում գտնվող «Նորավանքը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Վանին» և վերջինիս թույլ տվեց միավորներով հավասարվել իրեն: Երկու թիմերն էլ այժմ ունեն 25-ական միավոր:

Առաջնության վերջին` 36-րդ տուրը, տեղի կունենա մայիսի 28-ին: