ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
ԼՂ-ում ճանապարհների երկայնքով երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրվել է 10 հենակետ, որից 5-ը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ:
2023թ.սեպտեմբերի 19-ից ի վեր Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում ռուս խաղաղապահների 8 և 16 ժամանակավոր դիտակետ է փակվել, ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։